Սիրիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

1453

Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, տեղեկացնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։

Սիրիան Ռուսաստանից հետո ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրն է, որը ճանաչում է Ուկրաինայից պոկված երկու շրջանները` որպես անկախ պետություններ։