Հայաստանի վարչական բաժանումը մինչև 1937-ը․ 29 շրջան, 27-ը՝ գյուղական, 2-ը՝ քաղաքային

12489

Հայաստանը խորհրդայնացվեց 1920-ին:

1920-1922 թվականներին, դե յուրե, Հայաստանը շարունակում էր մնալ անկախ պետություն, դե ֆակտո՝ այն միացվել էր Խորհրդային Ռուսաստանին և ղեկավարվում էր Մոսկվայից:

1922-1936 թթ. Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի հետ, որպես մեկ վարչական միավոր՝ Անդրկովկասյան Դաշնություն, կենտրոնը՝ Թիֆլիս, մաս էր կազմում Խորհրդային Միության:

1937-ից Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում որպես առանձին միութենական հանրապետություն:

Մինչև 1937-ը Խորհրդային Հայաստանը բաժանվում էր 29 վարչական շրջանների, որոնցից երկուսը՝ քաղաքային՝ Երևան և Լենինական (այսօր՝ Գյումրի), 27-ը՝ գյուղական:

Ահա 29 գյուղական շրջանները ըստ այբբենական կարգի.

Աբարան (Ապարան, այսօր՝ Արագածոտնի մարզ)

Ալլահվերդի (Ալավերդի, Լոռու մարզ. այսօրվա Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի մեծ մասը, բացի՝ Ջուջևան, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան, Ոսկևան, պատկանում էին Ալլահվերդիի շրջանին)

Ախտա (Հրազդան, Կոտայքի մարզ)

Աղբաբա (Ամասիա, Շիրակի մարզ)

Աշտարակ (Արագածոտնի մարզ)

Արթիկ (Շիրակի մարզ)

Բասարգեչար (Վարդենիս, Գեղարքունիքի մարզ)

Գորիս (Սյունիքի մարզ)

Դիլիջան (այսօրվա Ճամբարակի, նախկինում՝ Կրասնոսելսկ, շրջանի գյուղերը մտնում էին Դիլիջանի շրջանի կազմ, Տավուշի մարզ)

Թալին (Արագածոտնի մարզ)

Իջևան (Տավուշի մարզ)

Լենինական (Ախուրյանի շրջան, Շիրակի մարզ)

Կոտայք (Աբովյանի շրջան, Կոտայքի մարզ)

Ղամարլու (Արտաշատ, Արարատի մարզ)

Ղարաքիլիսա (Վանաձոր, Լոռու մարզ)

Ղափան (Կապան, Սյունիքի մարզ)

Ղուրդուղուլի (Արմավիր, դրանից առաջ՝ Հոկտեմբերյան, Արմավիրի մարզ)

Մարտունի (Գեղարքունիքի մարզ)

Մեղրի (Սյունիքի մարզ)

Նոր Բայազետ (Գավառ, դրանից առաջ՝ Կամո, Գեղարքունիքի մարզ)

Շամշադին (Բերդի շրջան, Տավուշի մարզ)

Սիսիան (Սյունիքի մարզ)

Ստեփանավան (Լոռու մարզ)

Վաղարշապատ (Արմավիրի մարզ)

Վեդի (Արարատի մարզ)

Փաշալու (Վայք, դրանից առաջ՝ Ազիզբեկովի շրջան, Վայոց Ձորի մարզ)

Քեշիշքենդ (Եղեգնաձոր, Վայոց Ձորի մարզ)

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան. “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, էջ 166:

Քարտեզ՝ Խորհրդային Հայաստանի վերջին վարչական բաժանումը, երբ այն կազմված էր 37 շրջանից, և ԼՂԻՄԸ