Ստուդիայից դուրս՝ Թաթուլ Հակոբյանի հետ. ԱՆԻ կենտրոնը սկսում է զրույցների շարք Հայաստանում և Սփյուռքում

2432

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ նախաձեռնում է զրույցների շարք Հայաստանում և Սփյուռքում՝ հետաքրքիր, նոր մարդկանց հետ:

Զրույցները տեղի են ունենալու ստուդիայից դուրս՝ Հայաստանի և Սփյուռքի ինչ-որ կետում, այնտեղ, որտեղ բնակվում է զրուցակիցը:

Այս զրույցները ներառելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հայագիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, բնապահպանությունը, բարձր տեխնոլոգիաները, սպորտը, արվեստը:

Մոտ մեկ ժամ տևողությամբ զրույցները վարելու է լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Այն կառույցներն ու անհատները, ովքեր ցանկություն ունեն իրենց մասնակցությունը բերել այս ծրագրի իրականացմանը, կարող են կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջին.

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հեռախոսահամարներ.

374 91 42 64 35 – Viber

374 98 65 53 21 – WhatsApp

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

22 մարտիի, 2023թ