Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը դարձել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի (հիմնադրամ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Վարդան Հարությունյանը նախկին քաղբանտարկյալ է: Խորհրդային տարիներին հայ այլախոհների հետ պայքարել է կոմունիստական ամբողջատիրության դեմ: Ութ տարի՝ 1980-1988 թվականներին, անց է կացրել անազատության մեջ: Հարությունյանը քչաթիվ քաղկալանավորներից էր, որ խնդրագիր չգրեց, վաղաժամ ազատ չարձակվեց և շինծու պատիժը կրեց մինչ վերջ:
Նա երկու արժեքավոր հատորների՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» և «Քաղբանտարկյալի պատմություն» հուշագրության հեղինակն է:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ













