1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ Երևանն ունեցել է գրեթե 65 հազար բնակչություն:
Ազգեր Խորհրդ. քաղաք. Օտարահպ. գումար
Հայ 57.259 320 57.579
Թյուրք 4.968 101 5.069
Ռուս 1.127 – 1.127
Պարսիկ 141 178 219
Վրացի 91 – 91
Ասորի 78 8 86
Ուկր. 67 – 67
Հրեա 60 1 61
Լեհ 45 – 45
Գերման. 38 1 39
Քյուրդ 33 – 33
Բելոռուս 23 – 23
Հույն 22 1 23
Եզդի 18 – 18
Ֆրանսիացի 5 3 8
Լատվիացի 3 – 3
Չեխոսլովակ 3 – 3
Թաթար 2 – 2
Իտալացի – 2 2
Ուդի 2 – 2
Ֆինն 2 – 2
Անգլիացի 1 – 1
Զիրեն 1 – 1
Լեզգի 1 – 1
Ղազախ 1 – 1
Մորդվա 1 – 1
Օս 1 – 1
Շվեդ 1 – 1
Գումարը 63.998 615 64.613
Այսպիսով, Երևանում բնակվող ազգերի թիվն է 28, որոնցից միայն երեքն են 1000-ից ավելի շունչ ունեցող:
Երևանը առաջին անգամ պատմության մեջ հիշատակվում է Սեբեոս պատմիչի մոտ՝ 661-667 թվականներին, նրա մոտերքում տեղի ունեցած պատերազմի առթիվ: Սեբեոսը նրան անվանում է քաղաքագյուղ և Բերդ Երևանա: Սակայն ենթադրվում է, որ Երևանը գոյություն է ունեցել նաև նախաքրիստոնեական շրջանում:
Երևանը սկսում է նշանավոր դառնալ միայն արաբների ժամանակ: Դվինի էմիրները Երևանն ամրացնում էին, իրենց կենտրոնը՝ Դվինը, հյուսիսային կողմից պաշտպանելու համար:
Հետագայում Երևանը կռվախնձոր է դառնում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև:
Հետագայում Երևանը դառնում է կռվախնձոր պարսիկների և վրացիների, ապա պարսիկների և ռուսների միջև: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսները գրավում են այն:
Հայկական մարզի ժամանակ մարզի և պրովինցայի կենտրոնն էր:
1840թ. ապրիլի 10-ին Երևանի գավառը Երևան կենտրոնով մաս է կազմում Թիֆլիսի նահանգի:
1849թ. կազմվում է Երևանի նահանգը, Երևանը դառնում է նահանգային քաղաք:
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Երևան քաղաքի ժողովրդագրությունը, Հարյուրամյա աճման պատկերը (1830-1930)՝ համադրված Անդրկովկասի մեծ քաղաքների հետ”, Երևան, էջ 52













