Հայ-ռուս/ադրբեջանական կռիվները Ոսկեպար-Բաղանիս շրջանում. 22 սեպտեմբեր, 1920թ

5542

Զօրական հաղորդագրութիւն

22 սեպտեմբերի

Իջևանի ուղղութեամբ Աքսիբարա գետի ձորում 20 սեպտեմբերի երեկոյան մեր զորամասերը կռւով դուրս վանեցին հակառակորդին Աքսիբարա, Ղուշչի-Հայրում և Բաղանիս-Հայրում 19 սեպտեմբերի գրաւած գիւղերից:

21 սեպտեմբերին մենք գրաւեցինք Փարախլու և Մազամլու գիւղերը. հակառակորդը նահանջեց 10 օգոստոսի համաձայնութեամբ որոշւած ռազմագծին, մենք գերել ենք 3 ռուս բոլշևիկ:

Ժամանակ, թիվ 159, հինգշաբթի, 23 սեպտեմբեր, 1920

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%28159%29.pdf

Լուսանկարում՝ Ոսկեպարի եկեղեցին

Դիտել նաև՝

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության ընդարձակումը

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության մայրամուտը 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2026թ