Լուսաղբյուր (Շիրակի մարզ) գյուղի բնակչությունը 1831-1931 թթ

4107

Լուսաղբյուր անունով Հայաստանում երկու գյուղ կա՝ Լոռու և Շիրակի մարզերում։

Շիրակի Լուսաղբյուր գյուղը Անիի տարածաշրջանում է, նախկինում ունեցել է Սվանվերդի անունը։ Սվանվերդիից Լուսաղբյուր է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին։

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

Գյուղը հիմնադրել են 1826-1829թթ-ին Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից եկած հայերը:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լուսաղբյուր գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 255 հոգի, բոլորը՝ հայ,,

1873 թվական – 810 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1009 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1128 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 1246 հոգի,

1914 թվական – 1269 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1370 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1218 հոգի,

1919 թվական – 1470 հոգի,

1922 թվական – 860 հոգի, որից 859-ը՝ հայ, 1-ը՝ այլ,

1926 թվական – 693 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 687-ը՝ հայ, 6-ը՝ քյուրդ,

1931 թվական – 891 հոգի, որից 890-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի: