Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Խորհրդի ամբողջական կազմը. 38 հայ, 6 թաթար, 1 եզդի, 1 ռուս

2402

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 մուսուլմանների ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր:

Խորհրդի կազմում ՀՅԴ-ն ուներ 18 պատգամավոր, Սոցիալ դեմոկրատները, Սոցիալիստ հեղափոխականները և Հայ ժողովրդական կուսակցությունը՝ 6-ական, ինչպես նաև՝ 2 անկուսակցական:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

  1. Ավետիս Ահարոնյան
  2. Սիրական Տիգրանյան
  3. Սմբատ Խաչատրյան
  4. Ավետիք Սահակյան
  5. Արտաշես Բաբալյան
  6. Սահակ Թորոսյան
  7. Հայկ Սարգսյան
  8. Ռուբեն Տեր-Մինասյան
  9. Հովհաննես Տեր-Միքայելյան
  10. Արշակ Ղազարյան
  11. Դրաստամատ Կանայան
  12. Հովակիմ Բուդաղյան
  13. Եփրեմ Սարգսյան
  14. Տիգրան Ռաշմաճյան
  15. Թադեոս Տոշյան
  16. Արշալույս Աստվածատրյան
  17. Հակոբ Տեր-Հակոբյան
  18. Արտաշես Վանցյան

Սոցիալ դեմոկրատական բանվորական կուսակցություն

  1. Արշավիր Մելիքյան
  2. Հայկ Ազատյան
  3. Միքայել Ղարաբեկյան
  4. Թադեոս Ավդալբեկյան
  5. Ալեքսանդր Մելիք-Աղաջանյան
  6. Հովհաննես Զաքարյան

Սոցիալիստ հեղափոխականների կուսակցություն

  1. Արմենակ Ավետիքյան
  2. Դավիթ Զուբյան
  3. Արշամ Խոնդկարյան
  4. Գրիգոր Տեր-Հակոբյան
  5. Գաբրիել Տեր-Օհանյան
  6. Գրիգոր Տեր-Օհանյան

Հայ ժողովրդական կուսակցություն

  1. Հովհաննես Մելիքյան
  2. Ստեփան Մալխասյան
  3. Արշալույս Մխիթարյան
  4. Գարեգին Ենգիբարյան
  5. Սիրական Տեր-Մարտիրոսյան
  6. Գրիգոր Տեր-Խաչատրյան

Անկուսակցականներ

  1. Ստեփան Մամիկոնյան
  2. Պետրոս Զաքարյան

Մուսուլման պատգամավորներ

  1. Սեյիդ-Ռիզա Միր-Բաբաև
  2. Միրզա Ջաբար Մամեդով
  3. Ախպեր աղա Իսմայիլով
  4. Միր-Բաղիր Միր-Բաբաև
  5. Մամեդ բեկ Մամեդբեկով
  6. Ասադ բեկ Աղաբաբբեկով

Ռուս պատգամավոր

Իվան Իվանովիչ Զորին

Եզդի պատգամավոր

Յուսուֆ բեկ Թեյմուրով

Աղբյուրը՝ «Զանգ», 4 օգոստոսի, 1918թ, թիվ 42

Դիտել նաև՝

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության ընդարձակումը

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության մայրամուտը 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2026թ