Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրություններ տեղի են ունեցել 1919 թվականի հունիսի 21-23-ին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեկ տարեկան էր:
Այդ ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով: Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը, բոյկոտել է այդ ընտրությունները:
Օրվա իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, հաղթել է ընտրություններում և 82 հոգանոց խորհրդարանում կազմել բացարձակ մեծամասնություն։
Խորհրդարանական ընտրություններում ներկայացվել էր թեկնածուների յոթ ցուցակ.
Հ. Յ. Դաշնակցություն՝ 120 թեկնածու,
Հայ ժողովրդական կուսակցություն՝ 65 թեկնածու,
Սոցիալիստ հեղափոխոխական կուսակցություն՝ 35 թեկնածու,
Քրդական ցանկ՝ 2 թեկնածու,
Ասորական ցանկ՝ 3 թեկնածու,
Արագածոտնի անկուսակցական աշխատավոր գյուղացիական միություն՝ 18 հոգի
Թուրք-թաթարական՝ մուսուլմանական ցանկ՝ 16 հոգի:
Թուրք-թաթարական, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանական ցուցակից, խորհրդարան անցան երկու հոգի՝ Ասադ-բեկ Աղաբաբեկովը և Միր-Բաղիր Միրբաբաևը։
Արխիվային լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից
Դիտել նաև՝







![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




