Արծվաշեն, Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու. անկլավներ ու էքսկլավներ Հայաստանում և Ադրբեջանում

2320

Խորհրդային տարիներին՝ 1930-ական թվականներից հետո, Խորհրդայի Հայաստանի տարածքում ձևավորվել է ադրբեջանական 3 անկլավ՝

Վերին Ոսկեպար (ադրբեջաներեն՝ Yuxarı Əskipara), տարածքը՝ 25,6 քառակուսի կիլոմետր,

Սոֆուլու և Բարխուդարլու (ադրբեջաներեն՝ Sofulu, Barxudarlı), տարածքը՝ 10,2 քառակուսի կիլոմետր,

Տիգրանաշեն (ադրբեջաներեն՝ Kərki), տարածքը՝ 8,4  քառակուսի կիլոմետր:

ՀԵՏՔ-ը վերոնշյալ թվերը ստացել է «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումով: Այսպիսով, երեք անկլավները, որտեղ 4 բնակավայր է եղել, միասին կազմում է 44,2 քառակուսի կիլոմետր:

Արծվաշենի տարածքը 38,1 քառակուսի կիլոմետր է:

Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։

Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։

Լուսանկարում՝ Տիգրանաշեն, լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի