Օրենք Հայաստանի անկախության փոխառության մասին
Հաստատված է 1920 թ. հունիսի 10-ին, համաձայն Հայաստանի խորհրդարանի 1920 թ. հունիսի 5-ի օրենքի
- Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ուժերը և տնտեսությունը վերականգնելու և հանրապետության թղթադրամների ֆոնդն ապահովելու նպատակով կնքել 20 միլիոն ամերիկյան դոլարի անվանական գումարի պետական փոխառության 6 տոկոսով: Փոխառության 75 տոկոսը հատկացնել վերոհիշյալ նպատակին, իսկ 25 տոկոսը գործադրել պետական կարիքների համար:
- Սույն փոխառությունը մտցնել հանրապետության պարտքերի մատյանը Հայաստանի Անկախության փոխառության անունով:
- Փոխառության պարտաթղթերը (օբլիգացիաները) բաց թողնել 10, 25, 100, 500, 1000 դոլար արժողությամբ ներկայացնողին վճարելու պայմանով:
- Պարտաթղթերի տարեկան եկամուտը սահմանել 6 տոկոս, հաշվելով 1920 թ. հուլիսի 2-ից, իսկ վճարումն սկսել 1921 թ. հունվարի 2-ից և վճարել կես տարին մի անգամ:
- Ամբողջ փոխառությունը աստիճանաբար մարել ոչ ուշ, քան մինչև 1930 թ. հուլիսի 2-ը, սկսելով 1925 թ. հունվարի 2-ին: Վիճակով ելած պարտաթղթերի արժեքը վճարել ելած օրից 6 ամիս հետո: Փոխառությունը մարելու նպատակով, սկսած 1925թ. հունվարի 2-ից, հատկացնել փոխառության անվանական գումարի 8,3 տոկոսը առաջին 11 կիսամյակներց ամեն մեկի ընթացքում և 8,7 տոկսոը 12-րդ կիսամյակում:
- Կտրոնների և վիճակով ելած պարտաթղթերի դրամագլխի վճարումը Հայաստանում կատարել պետական բանկում և նրա բաժանմունքներում՝ դոլարներով կամ ռուբլիներով, ըստ օրվա կուրսի, իսկ եվրոպական, ամերիկյան և ասիական պետությանց մեջ, վճարել ֆինանսների նախարարի մատնանշած հիմնարկություններում՝ տեղական վալյուտայով և նույնպես ըստ օրվա կուրսի:
- Պարտաթղթերի արժեքը դոլարներով չվճարելու դեպքում, տեղական վալյուտայի և դոլարի փոխհարաբերությունը որոշվում է օրվա կուրսով՝ փոխառության բաժնեգրությունը սկսելու ժամանակ:
- Մինչև 1930 թ. հուլիսի 2-ը կառավարությունը սույն փոխառության ամբողջական կամ մասնակի վերագնում չպետք է կատարե. ինչպես նաև պետք չէ որևէ փոփոխության ենթարկե նրան:
- Սույն փոխառության պարտաթղթերի կտրոնները, ինչես նաև մարվելու ենթակա պարտաթղթերը իրենց վճարման ուժը պահում են 10 տարվա ընթացքում՝ սկսած սույն օրենքի նախատեսված հատուցման օրից:
- Հայաստանի Հանրապետության սահմաններում սույն փոխառության կտրոնները ընդնիշտ ազատ են ամեն տեսակի տուրքերից:
- Ներկա փոխառության պարտաթղթերը տեղավորել ֆինանսների նախարարի մատնանշած բանկային տների, վարկային և այլ հիմնարկությունների միջոցով նախարարի մշտական և Նախարարների խորհրդի կողմից հաստատված պայմաններով:
- Ֆինանսների նախարարը փոխառությունը բաց թողնելու պես որոշում է ներկա փոխառության պարտաթղթերի և կտորների վայելած իրավունքներն ու առավելությունները զանազան վճարումների (օրինակ մաքսային, պետական և այլ տուրքերի) ժամանակ:
- Ներկա փոխառության պարտաթղթերի տոկոսները, ինչպես և նրա կնքման հետ կապված սույն տարվա ծախսերը հոգալ փոխառության գումարից, իսկ հետագա տարիների ընթացքում սույն փոխառության աստիճանական մարումը և տոկոսների հատուցումը կատարել պետական ելևմտացույցի մասին գոյություն ունեցող կանոնների հիման վրա:
- Ներկա փոխառությունը ապահովել Հայաստանի Հանրապետության ամբողջ գույքով:
Համո Օհանջանյան՝ վարչապետ,
Աբրահամ Գյուլխանդանյան՝ ֆինանսների նախար












