«Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար». Նիկոլ Փաշինյան, 8-ը մայիսի, 2026թ

1307

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ 2026թ մայիսի 8-ին, Սյունիքի Կոռնիձոր բնակավայրում, նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել է. «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իրենց իշխանության տարիներին Հայաստանը տարածքներ է կորցրել, Փաշինյանն ընդգծել է, որ «մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որ մեզ հավատացրել ենք, թե մեր տարածքներն են, մեզ են պատկանում, դրանք մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելիության ու սեփականության իրավունքը թուլանա»։

«Բա Ղարաբաղը, բա Արցախը… ասում են հող ենք կորցրել, էդ հողը ի՞նչով է մերը եղել, ի՞նչով, մի հատ բացատրեք՝ ի՞նչով, այնտեղ դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ապրել ենք այնտեղ, ի՞նչով է մերը եղել: Մերը չի եղել, որ ասում են՝ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ, սուտ է դա, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է»,- ասել է Փաշինյանը: