Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞ սկզբունքային պայքար. Փաշինյան-Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս

2363

«Իմ ու քո» եկեղեցիներ. սա՞ է մեր նոր իրականությունը, որտեղ նույնիսկ աղոթքն է քաղաքականացված։ Իշխանությունն այսօր փորձում է առանձնացնել «լավ» և «վատ» հոգևորականներին՝ ըստ իրենց հանդեպ հավատարմության։ Մայր Աթոռը, իր հերթին, բացահայտ աջակցում է կոնկրետ քաղաքական ուժերի և ընտրական գործընթացներին։ Երբ եկեղեցին դառնում է ընտրարշավի ակտիվ մաս, նրա հոգևոր առաքելությունը մղվում է երկրորդ պլան։ Մենք պետք է հասկանանք՝ այս պառակտումն օգնո՞ւմ է մեզ հզորանալ, թե՞ ավելի է թուլացնում ներսից։ Դիտեք լրագրող Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը։