Լճքաձոր (Լճկաձոր) և Արճէշ (Արճիս). 1888 թվականի վկայություն

4820

Լճքաձոր՝ Կողբից 8 վ. փոքրիկ մի գիւղ է ձորակի մէջ, որը հիմնել են 12 տուն ժողովրդականք ութ տարի առաջ այստեղ գալով. և չունին մինչև այժմ եկեղեցի, այլ
մտադիր են շուտով ձեռնարկել շինութեան:

Արճէշ՝ առաջինից 3 վ., բնակիչներն են 42 տուն և ունին մի եկեղեցի քարաշէն և փայտածածկ. իսկ եկեղեցւոյ հարաւակողմը մի հասարակ քարաշէն մատուռ կայ, որ անուանում են ճգնաւորի աղօթարան և որ գիւղացւոց համար ուղտատեղ է: եկեղեցւոյ հիւսիսային պատի տակ գտնուող հանգստարանի մէջ ցոյց են տալիս այդ ճգնաւորի գերեզմանն, որի քարի վերայ փորագրուած է մի պատկեր, ձեռները խաչաձև
կուրծքի վերայ դրուած: Գիւղս բարձր դիրք ունի և ընկնում է Ձորոգետի աջ ափին. գիւղացիք պարապում են և այգեգործութիւնով:

Աղբյուրը՝ «Արձագանք», խմբագիր-հրատարակիչ՝ Աբգար Յովհաննիսեան, Թիֆլիս, 3 ապրիլի, 1888, թիւ 12, էջ 161, Քաջիկեան, ֆէլիէտօն (Ճանապարհորդական յիշատակարան)