Դովեղ. 1888 թվականի վկայություն

1317

Բարանից ոչ շատ հեռու է Դուեղ գիւղն, ուր բնակում են 20 տուն հայեր. կայ և Դուեղ թուրքաբնակ գիւղ: Դուեղի սահմանումն է սուրբ Սարգիս ուխտատեղն, որ գիւղի անունով սովորաբար կոչվում է Դուեղի սբ Սարգիս և ուր Զատկին և Նոր Կիւրակէին յաճախում են բազ մաթիւ ուխտաւորներ նաև Տփխիսից և Վրաստանից: Ուխտատեղը երկու մատուռից է բաղկացած, մինը՝ հին շէնք և միւսը՝ նոր և սրբատաշ քարով, որի հիմնարկութիւնը սկսուել է 1845 թուին և աւարտուել է 1849-ին, «տրովք բարեպաշտ ժողովրդոց», ինչպէս ցոյց է տալիս դրան ճակատի արձանագրութիւնը:

Աղբյուրը՝ «Արձագանք», խմբագիր-հրատարակիչ՝ Աբգար Յովհաննիսեան, Թիֆլիս, 3 ապրիլի, 1888, թիւ 12, էջ 159, Քաջիկեան, ֆէլիէտօն (Ճանապարհորդական յիշատակարան)