Ոսկեպար և Աստուածածնի վանք. 1888թ

2960

Ոսկեպար՝ Կերանցի վանքից 12 վերստ շինուած է լեռնային զառիվայրի վրայ և առաջովն ընթանում է փոքրիկ ջուր. բնակիչներն են 33 տուն և փոխադրուած են հին գիւղատեղուց, որ մի վերստ հեռու է սորանից: Փոխադրութեան պատճառն առաջինի օդի վատութիւնն է եղել: Գիւղիս եկեղեցին շինուած է 1875 թուին, բայց օծուեց ամսիս 26-ին:

ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔ

Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցուած է այս վանքը, տաճար խաչաձև, ներքուստ և արտաքուստ սրբատաշ քարով. ունի կաթուղիկէ նորաշէն:

Աղբյուրը՝ «Արձագանք», խմբագիր-հրատարակիչ՝ Աբգար Յովհաննիսեան, Թիֆլիս, 3 ապրիլի, 1888, թիւ 12, էջ 159, Քաջիկեան, ֆէլիէտօն (Ճանապարհորդական յիշատակարան)