Խալիլ փաշայի տեսակցութիւնը Արշակ Ջամալեանի հետ. 9 հոկտեմբեր, 1918թ., Թիֆլիս

2643

Բագւից Ալէքսանդրապոլ վերադառնալիս, Խալիլ փաշան իջեւանել է Թիֆլիսում: Նա տեսակցութիւն է ունեցել Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալեանի հետ:

Զրո[ոյցի] միջոցին Խալիլ փաշան յայտնել է, որ Բագուն արդէն վերցւած է. ինքը մի քանի ժամ եղել է Բագւում:

Անգլիացիներից ընդամենն այնտեղ եղել են 2000 հոգի, նրանցից 1000-ը Բալաջարի թևում, իսկ 1000-ը «Վոլչիա-Վորոտա»-ի թևում:

Տաճիկները յարձակում գործել են Բալաջարիի կողմից և ջարդել անգլիացիներին, իսկ միւս 1000-ը Բագւի զորքի հետ միասին փախել են: Գերւել են մօտ 1000 զինւորներ:

Մինչեւ տաճիկ զօրքերի վրայ հասնելը, կոտորւել են մի քանի հարիւր հոգի, եղել է թալան, գնդակահարւել են 40-50 թաթար մորադեորներ:

Ալէքսանդրապոլում եղած ժամանակ Խալիլ փաշան թոյլատւութիւն է խնդրել իր կառաւարութիւնից գաղթականների վերադարձի մասին: Կ. Պոլսից փաշային արդէն հարցում է եղել, թէ որ շրջանները պիտի վերադառնան գաղթականները:

Այս հարցումին Խալիլ փաշան պատասխան է տալու Ալէքսանդրապոլ մեկնելուց յետոյ:

ԶԱՆԳ, թիվ 60, չորեքշաբթի, 9 հոկտեմբեր, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(60).pdf