Կարսից՝ Երևան․ Սիլիկյանի և Օհանջանյանի զրույցը․ 8 հոկտեմբեր, 1920թ

3065

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Ներկայացնում ենք ՀՅԴ Յառաջ օրաթերթի 1920թ․ հոկտեմբերի 8-ի խմբագրականը։

ԱՆԻ

—-

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՒ ԳԵՆԵՐԱԼ ՍԻԼԻԿԵԱՆԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

(Ուղիղ հեռագրաթելով Երևան-Կարս)

Գեն. Սիլիկեան.- Նոր միայն վերադարձայ Կարսի շրջանի մեր դիրքերից: Զօրքի տրամադրութիւնը շատ բարձր է: Ինչպէս միշտ, այս անգամ էլ նա պատրաստ է սրբութեամբ կատարելու իր վրա դրւած պարտականութիւնը հայրենիքի հանդէպ:

Մեր դրութիւնը կայուն է և ամուր:

Վարչապետ- Շատ ուրախ եմ Ձեր հաղորդած տեղեկութիւնների համար: Ի՞նչ է ձեր կարծիքը ռազմաճակատի դրութեան մասին:

Գեն. Սիլիկեան.- Մենք մեծ հաւատ ու վստահութիւն ունենք մեր զօրքի վրա: Կարծում ենք, որ շատ շուտով պիտի կարողանանք դուրս վանել յանդուգն թշնամուն մեր հայրենիքի սահմաններից:

Պ. Քաջազնունին այստեղ է. նա լուր բերեց Թիֆլիսից, որ տրամադրութիւնն այնտեղ շատ բարձր է և որ բաւական թւով հայ կամաւորներ են գալիս օգնության հասնելու ճակատին:

Բաթումից ստացւած տեղեկութիւնների համաձայն, Աջարիան անհանգիստ է: Այս հանգամանքը շատ է անհանգստացնում վրացիներին:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 219, ուրբաթ, 8 Հոկտեմբերի, 1920թ․

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի