Սմբատ Հակոբյան. 614-ից միակ ՀՀՇ-ականը, ով 1991-ի օգոստոսի 27-ին դեմ քվեարկեց Տեր-Պետրոսյանի թեկնածությանը

3852

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հերթական օրը, Երևանի փոքր կենտրոնում, օրը ցերեկով դաժան ծեծի ենթարկվեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Հակոբյանը անկախության շրջանի Հայաստանի ամենից սկզբունքային գործիչներից է: Նա եղել է Ղարաբաղ կոմիտեի գաղտնի հինգ անդամներից մեկը:

1991-ի օգոստոսի 27-ին կայացած ՀՀՇ արտահերթ համագումարում նա 614 պատվիրակներից միակն էր, ով ՙդեմ՚ քվեարկեց Հայաստանի նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը:

Հենց այդ համագումարում էլ Սմբատ Հակոբյանը ևս յոթ ՀՀՇ-ականների, այդ թվում Տիգրան Սարգսյանի (նախկին  վարչապետ և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան) հետ, հեռացավ ՀՀՇ-ից:

Նախագահական ընտրությունները կայացան 1991-ի հոկտեմբերի 16-ին: Հայաստանի պատմության մեջ դրանք առաջին և վերջին նախագահական ընտրություններն էին, որոնք կեղծելու կարիք չկար: Տեր-Պետրոսյանը հաղթեց քվեների ավելի քան 83 տոկոսով: