Ալեքսանդր Մյասնիկյանի ողջույնի հեռագիրը Գորիսի Հեղկոմին. 22 հուլիս, 1921թ

3254

Խորհրդային Սոց. Հայաստանի ժողով. կոմիս. նախագահի ողջոյնի հեռագիրը, ստացած 22-ին յուլիսի, ժամը 3-ին:

ԳՈՐԻՍ-ՅԵՂԿՈՄԻՆ

Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի Հանրապետության ժողովրդական կոմիսարների անունից ողջունում եմ Կովկասեան I-կորպուսի քաջամարտիկ կարմիր բանակայիններին, հրամանատարներին և կոմիսարներին, որ Հայկական կարմիր բանակի հետ միասին ձեռք-ձեռքի տւած, այնպէս յաջողակի և հիմնովին փշրեցին Զանգեզուրի հակայեղափոխութիւնը:

Հեռաւոր Կովկասի լեռներում կորպուսի կարմիր ռազմիկները, կարողացան ամրացնել իրենց վստահած Մեծ-Յեղափոխութեան պրոլետարական դրօշակը: Կոմմունիզմի, պատմութեան ոսկէ գրքի մէջ գրւում է նորից մի փայլուն յաղթանակ ևս, որով յաւերժացւում է կարմիր կորպուսի մարտիկների փառաւոր անունները:

Ժողովրդական Կոմիսարների Խորհրդը յոյս է տածում, որ կորպուսը տեղական իշխանութեան հետ միասին կվերականգնէ եղբայրական վերաբերմունքը դաշնակների ձեռքով տանջւած և այժմ ազատագրւած բնակչութեան հետ, ընդմիշտ վերացնելով, բոլոր անհարթւթիւնները ու թիւրիմացութիւնները:

Կեցցէ Կովկասեան I-կորպուսը, կեցցէն նրա քաջամարտիկ կարմիր բանակայինները, անվեհեր հրամանատարներն ու անձնազոհ կոմիսարները:

Հ. Ս. Խ. Հ. Ժողովրդ. կոմ. նախագահ և Ռազմայեղափոխ. խորհրդի անդամ՝ ՄԵԱՍՆԻԿԵԱՆ:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐ, թիւ 2, Հինգշաբթի, 28 Յուլիս, 1921թ