Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նոր տեքստից հեռացվել են 1921թ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին բոլոր հիշատակումները

2628

Ադրբեջանի խորհրդարանն այսօր, հուլիսի 8-ին կայացած լիագումար նիստում հաստատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նոր տեքստը:

Փաստաթղթից հեռացվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին բոլոր հիշատակումները։ Փոխարենը սահմանադրության տեքստում հստակ ընդգծվել է, որ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի անբաժան մասն է»։

Բացի այդ, զգալիորեն կրճատվել են Նախիջևանի կառավարության լիազորությունները։ Այսուհետ այն հաշվետու կլինի ոչ թե ինքնավարության խորհրդարանին՝ Գերագույն խորհրդին, այլ անմիջականորեն Ադրբեջանի նախագահին, հաղորդում է Ազատությունը։

Լուսանկարում՝ Նախիջևանի դրոշը 1937-1940 թթ