Գորբաչովը՝ 1979թ Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու որոշմանը քաղաքական գնահատական տալու մասին

1111

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական դեպուտատների համագումարի որոշումը

1979 թվականի դեկտեմբերին Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու որոշման քաղաքական գնահատականի մասին

  1. ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարը պաշտպանում է այն քաղաքական գնահատականը, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի միջազգային գործերի կոմիտեն տվել է Աֆղանստան 1979 թվականին խորհրդային զորքեր մտցնելու որոշմանը և գտնում է, որ այդ որոշումն արժանի է բորոյական և քաղաքական դատապարտման:
  2. Համագումարը սահմանադրական հանձնաժողովին հանձնարարում է ԽՍՀ Միության նոր սահմանադրության նախագիծը պատրաստելիս հաշվի առնել ԽՍՀՄ զինված ուժերի զորաբաժինների օգտագործման վերաբերյալ որոշումների ընդունման այն հիմնական սկզբունքները կոնկրետացնելու առաջարկությունը, որ նախատեսված են ԽՍՀ Միության գործող սահմանադրության 113 հոդվածի 13-րդ ու 14-րդ կետերով և 119 հոդվածի 13-րդ կետով, դրանք շաղկապելով ԽՍՀՄ պաշտպանության խորհրդի վերաբերյալ դրույթի մշակման հետ:
  3. ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ քննարկել Աֆղանստանում խորհրդային զորքերի զորաբաժնի նախկին զինծառայողների գործերի հանձնաժողով ստեղծելու հարցը:
  4. ԽՍՀՄ Մինստրների խորհրդին հանձնարարել մշակելու այն հարցերի լուծմանը նպատակամղված պետական ծրագիր, որոնք կապված են Աֆղանստանում խորհրդային զորքերի զորաբաժնի կազմի մեջ մտած նախկին զինծառայողների և մյուս անձան, ինչպես նաև զոհված ռազմիկների ընտանիքների ապրուստի ու կենցաղի կազմակերպման հետ:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ Մ. Գորբաչով

Մոսկվա, Կրեմլ, 24 դեկտեմբեր, 1989թ