
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը 1989-1990 թվականների ընթացքում ՍՍՀՄ զինված ուժերի և պաշտպանության ծախսերի կրճատման մասին
ՍՍՀՄ զինված ուժերը սովետական ժամանակակից ռազմական դոկտրինային համապատասխանեցնելու, դրանց կազմակերպական կառուցվածքին ավելի մեծ պաշտպանողական ուղղություն տալու, երկրի պաշտպանունակությունը խելամիտ և հուսալի բավարարության մակարդակի վրա պահպանելու և պաշտպանության ծախսերի հետագա կրճատման նպատակով ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
- 1989-1990 թվականներին ՍՍՀՄ զինված ուժերը (սովետական բանակն ու ռազմածովային նավատորմը) կրճատել 500.000 զինծառայողով, էապես կրճատելով սովորական սպառազինությունների ծավալը և ՍՍՀՄ պետական բյուջեի գծով պաշտպանության կարիքների համար Սովետական Միության ծախսերը:
- ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին հանձնարարել մշակել և իրականացնել սույն հրամանագրի 1-ին հոդվածի կատարման համապատասխան միջոցառումներ:
- Ժողովրդական դեպուտատների տեղական սովետներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ՍՍՀՄ զինված ուժերի կրճատման կապակցությամբ պահեստ արձակված կամ պաշտոնաթող եղած սպայական կազմի անձանց, պրապորշչիկներին, միչմաններին և գերժամկետ ծառայության զինծառայողներին ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի սահմանած կարգով աշխատանքի տեղավորելու և բնակտարածությամբ ապահովելու համար:
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախահահ՝ Մ. Գորբաչով
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության քարտուղար՝ Թ. Մենթեշաշվիլի
Մոսկվա, Կրեմլ, 21 մարտի 1989թ
«Սովետական Հայաստան», թիվ 70, 22 մարտի, 1989թ










