Հայ ժողովրդական կուսակցության ցուցակը 1919թ. հունիսի 21-23-ի ընտրություններում

2175

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրություններ անց են կացվել 1919 թվականի հունիսի 21-ին, և շարունակվել են երեք օր։ Խորհրդարանական այդ ընտրությունները տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով:

Ցուցակագրություն և ընտրություններ չեն եղել Կարսում, Նախիջևանում, Զանգեզուրում, Արցախում։ Կարսը և Նախիջւանը դաշնակից բրիտանացիների ռազմական օգնությամբ ՀՀ-ին միացվեցին 1919-ի ապրիլ-մայիսին։ Շատ ավելի բարդ էր իրադրությունը Զանգեզուրում և Արցախում։

Խորհրդարանական ընտրություններին, ըստ Սիմոն Վրացյանի, ներկայացվել էր յոթ ցուցակ.

Հ.  Յ. Դաշնակցություն՝ 120 թեկնածու,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 65 թեկնածու,

Սոցիալիստ հեղափոխական կուսակցություն՝ 35 թեկնածու,

Արագածոտնի անկուսակցական աշխատավոր գյուղացիական միություն՝ 18 հոգի,

Թուրք-թաթարական՝ մուսուլմանական ցանկ՝ 16 հոգի,

Ասորական ցանկ՝ 3 թեկնածու,

Քրդական ցանկ՝ 2 թեկնածու։

Նախընտրական պայքարն արդեն սկսվել էր, երբ թիֆլիսցիների և երևանցիների միջև ծագած կուսակցական ներքին անհամաձայնությունների պատճառով Հայ ժողովրդական կուսակցությունը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, գրում է Խատիսյանը: Այս կուսակցությունը վարչապետ Քաջազնունու, ապա Խատիսյանի կոալիցիոն կառավարության մաս էր կազմում։

ՀՅԴ-ից հետո Հայ ժողովրդական կուսակցությունը երկրորդ հիմնական ուժն էր Հայաստանում և թիվ 1 ընդդիմադիրը: Թեև կուսակցությունը բոյկոտեց ընտրությունները, սակայն նրա ներկայացրած ցուցակը մնաց ընտրաթերթիկում:

Ընտրությունների արդյունքներն այսպիսին էին․

ՀՅԴ՝  230 272 քվե կամ 73 պատգամավոր,

Սոցիալիստ հեղափոխականներ՝  13 239 քվե կամ 4 պատգամավոր,

Թուրք-թաթարներ՝ 8 187 քվե կամ 2 պատգամավոր,

Անկուսակցական գյուղացիական միություն՝ 4 224 քվե կամ 1 պատգամավոր,

Քրդական ցուցակ՝ 1305 քվե,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 481 քվե,

Ասորիներ՝ 178 քվե:

ՀՀ թիվ 2 քաղաքական ուժի՝ ընդդիմադիր Հայ ժողովրդական կուսակցության համամասնական ընտրացուցակը 1919 թ. հունիսի 21-23-ին կայացած առաջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ այսպիսին էր (այն մեջբերում ենք պատմաբան Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից).

1․ Միքայել Պապաջանյան
2․ Սամսոն Հարությունյան
3․ Քրիստափոր Վերմիշյան
4․ Հարություն Այվազյան
5․ Լևոն Սարգսյան
6․ Գևորգ Մելիք-Ղարագյոզյան
7․ Արշակ Բարխուդարյան
8․ Արտաշես Էնֆիաջյան
9․ Արշալույս Մխիթարյան
10․ Իսահակ Ամիրյան
11․ Գրիգոր Տեր-Խաչատրյան
12․ Հովհաննես Սպենդիարյան
13․ Աստվածատուր Վաչյան
14․ Երվանդ Հարությունյան
15․ Հովհաննես Ստեփանյան
16․ Կոնստանտին Գյուլնազարյան
17․ Տիգրան Հախումյան
18․ Խաչատուր Կանայան
19․ Երվանդ Տեր-Մինասյան
20․ Լևոն Դանիելյան
21․ Սիրական Տեր-Մարտիրոսյան
22․ Հովհաննես Մելիքյան
23․ Կարապետ Ստեփանյան
24․ Հարություն Չմշկյան
25․ Ալեքսանդր Հասան-Ջալալյան
26․ Երվանդ Շահազիզյան
27․ Ստեփան Մալխասյան
28․ Վալերիան Տեր-Հովսեփյան
29․ Հայրապետ Հովհաննիսյան
30․ Գեղամ Տեր-Պետրոսյան
31․ Գրիգոր Ղափանցյան
32․ Գևորգ Մուրադյան
33․ Լևոն Խալաթյան
34․ Արմենակ Բաբայան
35․ Ջումշուդ Գեղամյան
36․ Կարապետ Աղաջանյան
37․ Իսահակ Հարությունյան
38․ Գաբրիել Տեր-Ռուբինյան
39․ Պետրոս Չալդրանյան
40․ Հովսեփ Թադևոսյան
41․ Մարիամ Թումանյան
42․ Արտավազդ Մելիք-Փարսադանյան
43․ Գրիգոր Յարալյան
44․ Ռուբեն Աբրահամյան
45․ Հարություն Աբաջյան
46․ Ստեփան Կանայան
47․ Կարապետ Տեր-Ղուկասյան
48․ Կարապետ Ղափանցյան
49․ Սարիբեկ Տեր-Մելիքսեդեկյան
50․ Ռուբեն Թադևոսյան
51․ Պողոս Զավրյան
52․ Արմենակ Աղաջանյան
53․ Վաղարշակ Տեր-Մինասյան
54․ Նիկողայոս Տեր-Սահակյան
55․ Մինաս Մանվելյան
56․ Մեսրոպ ավագ քահանա Մելյան
57․ Ցոլակ Նիկողայոսյան
58․ Մկրտիչ Բարխուդարյան
59․ Քրիստափոր Տեր-Մկրտչյան
60․ Արմենակ Տեր-Գևորգյան
61․ Ռուբեն Ազատյան
62․ Հարություն Պետրոսյան
63․ Միքայել Տեր-Ավագյան