Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման և Հայաստանի կոմկուսի 50-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար Երևան էր ժամանել Խորհրդային Ադրբեջանի պատվիրակությունը՝ Հեյդար Ալիևի գլխավորությամբ:
Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում էին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, խորհրդային հանրապետությունների առաջնորդները:
Ադրբեջանական պատվիրակության կազմում էին՝
Հեյդար Ալիև, Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար,
Վարդաշենի շրջանի Միչուրինի անվան կոլտնտեսության նախագահ Ի. Բատաև,
Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Հ. Աբդուլաև,
Ղարաբաղի մետաքսի կոմբինատի ջուլհակուհի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ Ռ. Պետրոսյան,
Ադրբեջանի Մ. Ախունդովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ Մ. Մագոմաև,
Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, Բաքվի նավթամշակման գործարանի արտադրամասի պետ Ա. Քերիմովա:











