Հայոց, Վրաց և Թաթարների երկրասահմանների մասին. «Հորիզոն», 6 հունիս, 1918թ

1283

Վրաց հանրապետութեան կառավարութիւնը իրազեկ լինելով, որ Ադրբէջանի և Հայաստանի ներկայացուցիչները օսմանեան կառավարութեան հետ բանակցութիւններ են վարում այդ երկրների սահմանները որոշելու համար, որոշեց մատնացոյց անել վերջիններիս ազգային խորհուրդներին, որ Վրաստանի, Ադրբէջանի և Հայաստանի մէջ սահման որոշելը և ուղղելը յիշած երկրների կառավարութիւնների իրաւունքն է կազմում, և որ վրաց հանրապետութեան կառավարութիւնը Ադրբէջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ անմիջական բանակցութիւններ կարող է
վարել այս հարցի շուրջը Թիֆլիսում առանց Թիւրքիայի միջամտութեան:

Իսկ եթէ այս խնդրի առթիւ որևէ պայմանագիր կնքւած լինի մի կողմից օսմանեան պետութեան, միւս կողմից Ադրբէջանի և Հայաստանի, կամ սրանցից մէկն ու մէկի
միջև, ապա այդպիսի պայմանագիրը վրաց հանրապետութեան կառավարութիւնը ոչ մի դէպքում չի կարող իր համար ընդունելի և պարտադիր համարել:

«Հորիզոն», թիւ 108, 6 յունիս, 1918թ

https://tert.nla.am/archive/HGG%20TERT/horizon%20tiflis/1918/1918(108)_ocr.pdf