Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը սկսում է նոր նախաձեռնություն, որի նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանի լքված բոլոր բնակավայրերը:
Մենք արդեն նախնական քարտեզագրման աշխատանքներ ենք կատարել և բնակավայրերի համար որպես հիմք ընդունել ենք հայ նշանավոր վիճակագրող Զավեն Կորկոթյանի ցուցակները, որոնք ներառում են 1831-1931 թվականներ ժամանակահատվածը:
Լքված բնակավայրերի երկրորդ խմբում ընդգրկվել են խորհրդային շրջանում լքված բնակավայրերը:
Այցելելով լքված յուրաքանչյուր գյուղ, մենք տալու ենք գյուղի պատմությունը, ազգագրությունը, ճարտարապետական կոթողները և այսօրվա վիճակը:
Մենք պետք է գնահատենք մեր հանրապետության յուրաքանչյուր անկյունը և այն ճանաչելի դարձնենք:
ԱՆԻ կենտրոնը իր այս նախաձեռնությունը նվիրելու է մեր կենտրոնի երկար տարիների օժանդակողներից Յակոբ Յովակիմեանի (Դամասկոս), Եդուարդ Մսրլեանի (Սան Ֆրանցիսկո) և Նժդեհ Բաղրամյանի (Իրան-Հայաստան-Լոս Անջելես) հիշատակին: Կյանքից հեռացած այս սիրելի մարդկանց հետ եմ նաև ճամփորդել Հայաստանի գյուղերում:
ԱՆԻ կենտրոնի ծրագրերին օժանդակելու համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com
Լուսանկարում՝ Մեղրիի Կալեր գյուղի դպրոցը, լուսանկարը՝ Վիգեն Սարգսյանի
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն












