Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Արմէն Պետրոսեանից ստացել է Ջարեդ Դայմոնդի «Ճգնաժամ» (Upheaval) հատորը:
Ի՞նչ է ճգնաժամը: Ինչո՞ւ են որոշ երկրներ հաջողությամբ հաղթահարում դրա հետեւանքները, իսկ մյուսները՝ ոչ: Եվ ո՞րն է հաղթահարման մեխանիզմը: Ինչպե՞ս են վեց երկիր՝ Ճապոնիան, Ֆինլանդիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան եւ Ավստրալիան, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, եւ ինչպե՞ս են ելք գտել դրանից: Ճգնաժամեր եղել են ու կլինեն միշտ… Ո՞ր երկիրն Է հաջորդը. կրկին Ճապո՞նիա, թե՞ ԱՄՆ: Կամ գուցե ամբողջ աշխա՞րհը:
«Ճգնաժամ» աշխատության մեջ Դայմոնդն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են պետությունները ճգնաժամի ժամանակ դասեր քաղել այնպես, ինչպես դա անում են մարդիկ։ Նա առանձնացնում է ժամանակակից չորս սպառնալիքներ.
միջուկային զենքը,
կլիմայի փոփոխությունները,
սահմանափակ ռեսուրսները
եւ ծայրահեղ անհավասարությունը:
Գիրքը վերը նշված պետությունների օրինակով սովորեցնում է, թե ինչպես են անհատներն ու ազգերը գոյատեւում բուռն ժամանակներում, գտնում ուժ ու լուծումներ եւ դիմակայում դժվարություններին:
Գիրքը անգլերենից թարգմանել է Սյուզան Սիմոնյանը, խմբագիրը՝ Նելլի Հայրապետյանը, ծրագրի ղեկավարը՝ Արմէն Պետրոսեանը:
Հատորի թարգմանության մեկենասներն են Գեւիկ Մալխասեանը, Վահէ Ծատուրեանը, Կարեն Մայերը:












