1920 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանները հասել էին մինչև Օլթիի ածխահանքեր՝ Օլթիի շրջան, որն այսօր Թուրքիայի Էրզրումի շրջանի մաս է կազմում: 1920-ի աշնանը սկսվեց թուրք-հայկական պատերազմը, քեմալականները շաբաթների ընթացքում գրավեցին Օլթին, Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը, Կարսը, Արդահանը, ապա նաև՝ Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին: Թուրքական առաջխաղացումը դադարեցվեց նոյեմբերի սկզբին կնքված թուրք-հայկական զինադադարի պայմանագրով: Շաբաթներ անց Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց: Ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների հարվածների տակ ՀՀ ղեկավարությունը ստիպված էր տեղի տալ: ՀՅԴ Բյուրոյի որոշումով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցվեց բոլշևիկյան Հայհեղկոմին:
Ներքո լուրը վերաբերում է Օլթիի ածուխին:
ԱՆԻ կենտրոն
Ղարս
Օլթիի շրջանի Փենեակի քարածուխի հանքերից ճարտարապետներ Օհանջանեանի և Կարապետեանի բերած քարածուխը փորձի ենթարկւեց Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի վրայ, ստաւցեց փայլուն արդիւնք, ածուխը լաւ այրւում է, 1 վերստ լեռնային երկաթուղագծի վրայ, ծախսւեց 2 գր. ածուխ, որ հաւասարէ 1 գր. մազութի: Կարսի նահանգապետը փոխադրութեան բոլոր միջոցները հաւաքել է քարածուխի փոխադրութեան համար:
Ժողովուրդ, թիվ 151, շաբաթ, 11 սեպտեմբերի, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/151.pdf
Լուսանկարում՝ Փենյակ/Փենեկը մեր օրերում












