Հայաստան-Ադրբեջան սահմանին` Բաղանիս/Ոսկեպար-Բաղանիս-Այրում/Աշաղը Ասկիպարա հատվածում, տեղադրվել է առաջին սահմանային սյունը

2103

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024թ. ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

Երևանն ու Բաքուն «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։