Սերժ Սարգսյանը Հայկական բանակի հագեցվածության մասին՝ Ապրիլյան պատերազմից առաջ և հետո. 2016թ

1764

2015-ի տարեմուտի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայկական բանակին, ասել է. “Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ”: ttp://www.president.am/hy/press-release/item/2015/12/31/President-Serzh-Sargsyan-speech-New-Year/

2016-ի ապրիլի 7-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը ասել է. “Այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է”: http://www.aravot.am/2016/04/07/676420/

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո հայ հասարակությունը տրամաբանական հարց առաջ քաշեց՝ այդ ինչի՞ց է, որ հայկական բանակի զենքերը 80-ական թվականների է, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների ծառայողական մեքենաները՝ վերջին մոդելի:

Այս նյութը ԱՆԻ կենտրոնի կայքում առաջին անգամ հրապարակվել է 2016թ հունիսի 16-ին