Ոսկեպար. դրվագ հայ-ադրբեջանական «տնային պատերազմից»

7779

1980-ական թվականների կեսերին, Ղարաբաղյան շարժումից տարիներ առաջ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև հողային, տարածքային լուրջ վեճեր էին ծագել, որոնցից մեկը վերածվեց բախման Դովեղ-Քեմեռլի հատվածում:

Հայ-ադրբեջանական հողային վեճերի կիզակետում էր նաև Ոսկեպարը, որից արևմուտք անկլավային և ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպարն էր՝ Յուխարը Աքսիպարան, իսկ արևելք՝ Ներքին Ոսկեպարը՝ նույնպես ադրբեջանաբնակ Աշաղը Աքսիպարան:

Ադրբեջանական ընդարձակմանը դեպի հայկական տարածքներ դիմակայելու նպատակով 1980-ականներին ոսկեպարցիները սկսեցին տներ կառուցել հենց սահմանի բերանին: Այդ տները, այսօր էլ, անավարտ վիճակում, կանգնած են 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ՝ միջպետական ճանապարհին զուգահեռ:

Լուսանկարում եկեղեցին է, հարևանությամբ Ոսկեպարի հայկական անավարտ և Ներքին Ոսկեպարի ադրբեջանական ավերակ տները:

Թ. Հ.