Վազգեն Սարգսյան․ «Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»

57615

Վարչապետ Վազգեն Սարգսյանը այս խոսքերը ասել է 1999 թվականի օգոստոսին՝ Սյունիք այցելության ժամանակ։ Այն ամբողջությամբ ներկայացված է Այդին Մորիկյանի կողմից խմբագրված «Վազգենը» գրքում։

Նախկին վարչապետ, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում այս առիթով գրել էր՝ «Էս է բանալին հոկտեմբերի 27֊ի բացահայտման…»։

—-

Մեղրին ավելի կարևոր է…

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ։ (…)

Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում։ Չեն տա։ Եթե տան, ավելի վատ։ Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզանից ուժեղ են։ Տվեցին, գալու են ու մեզ ուտեն։ Իրենց թվով։ Իրենց տնտեսությամբ։ Իրենց փողով։ Իրենց խելքով։ Իրենց Շահով։ Ես չեմ վախենում։ Ես ոչ մեկից չեմ վախենում։

Ես զգուշանում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով։ Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի։ Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը։ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում։

Վազգեն Սարգսյան

Կարդալ նաև՝

Մեղրիի 1999թ. տարբերակը Հայաստանը մերժել է, 2001-ին Քի Վեսթը՝ ընդունել որպես բանակցությունների հիմք