«Երեկ սոցիալական ցանցերում Արայիկ Հարությունյանի Բաքվում տված ցուցմունքն էր քննարկվում, ինչի կապակցությամբ տարբեր կարծիքներ են հնչում, որոնց մեծամասնությունը շատ հեռու են իրականությունից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է բժիշկ, «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը՝ կից հրապարակելով ուշագրավ փաստաթուղթ։
«Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, որ չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ պատերազմը պետք է օր առաջ կանգնեցնել, նա մի թուղթ հանեց և դրեց դեմս, ասաց՝ միգուցե սկզբից չեմ հասկացել, բայց հետո փորձել եմ ամեն ձև կանգնեցնել՝ չի ստացվել։
Արայիկը ասաց, որ այդ օրը նա ստիպված բանավոր է դիմել Նիկոլին, որպեսզի ամեն ինչ ձեռնարկի՝ կանգնեցնեն պատերազմը, ասաց Նիկոլը քննարկել է ՀՀ ԱԺ-ի պատգամավորների հետ, հարցրեցի՝ հետո՞, ասաց՝ ինչ հետո, նրանք իրավիճակին չէին տիրապետում, տաք կրեսլոներում նստած՝ իշխանություն-ընդդիմություն ասացին պայքարում ենք մինչև վերջ:
Դաշնակների չստորագրելու պատճառն էլ ասաց, բայց չեմ գրի, թող այդ հարցին Արցախի դաշնակները պատասխանեն…»,- գրել է Պետրոսյանը:












