Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացել է 19 մարդ:
Սարգիս Գալստյանն ու կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, բնակվում են նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավորսանիկական հարաբերություններ ունեն, գրել է Հրապարակ թերթը:
Բակո Սահակյանը, ինչպես նաև Արցախի երկու այլ նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը ձերբակալվել կամ առևանգվել են և պահվում են Բաքվի մեկուսարաններում:
Հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած մյուս արցախցիներին ռուս խաղաղապահները տեղավորել են Արցախում հայտնի գործարար Էդուարդ Վերդյանի տանը, գրել է թերթը:
Ազատություն ռադիոկայանը նշում է նրանցից մի քանիսին:
Ֆրեդ Հայրապետյանը՝ մի միայնակ տղամարդ, որ ուղղակի սիրում էր քայլել իր քաղաքի փողոցներով, որոշել է այդ քայլքը չընդհատել նույնիսկ Ստեփանակերտը Խանքենդի դարձնելուց հետո։
70-ամյա Լարիսա Ստեփանյանը մինչև 44-օրյա պատերազմը Հադրութի Տող գյուղում էր ապրում, ապա տեղահանվել ու Ստեփանակերտի նկուղներից մեկում էր ապաստանել:
Արցախում եմ մնացել տեղի համալսարանի անգլերենի դասախոս Սերգեյ Օգոլցովը և Միշա Գրիգորյանը՝ հայտնի «Գիբսի Միշիկ» անունով:
Արցախի հայաթափումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 52 քաղաքացու է տեղափոխել Հայաստան, որոնք ցանկացել են հեռանալ։














