«Իտալացի աղջկա երգը». ՀՀ օրհներգի հիմքը

6438

«Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը
(1, 3, 4 և 6 տներ)

Մեր հայրենիք, թշուառ, անտէր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Իւր որդիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ, քէն ու ոխ:

Ահա՛, եղբայր, քեզ մի դրoշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լուացի։

Նայի՛ր նորան, երեք գոյնով,
Նուիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դէմ,
Թո՛ղ կործանուի Աւստրիան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի.
Բայց երանի՜, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի։

«Մեր հայրենիքի» խոսքերը հիմնված են Միքայել Նալբանդյանի 1861 թվականին գրած բանաստեղծության՝ «Իտալացի աղջկա երգը» վրա, որը ավելի հայտնի է իր առաջին բառերով՝ «Մեր հայրենիք»։ Երաժշտությունը մշակել է Բարսեղ Կանաչյանը, 1918-1920 թվականներին այն եղել է Հայաստանի Հանրապետության օրհներգ: