Դառը մտքեր՝ առանց շաքար թեյի հետ. 25 հունվար, 2024թ

1760

Մենք՝ 10 միլիոն հայերով (թող լինի 8 կամ 11, չգիտեմ), ինչպե՞ս ենք Արևմտահայաստան տենչում, երբ դատարկվում է այն Հայաստանը, որն այսօր մերն է:

Մենք ինչպե՞ս ենք ուզում ավելի մեծ Հայաստան, երբ ամեն տարի մի 100 հազար հայաստանցի Գրին քարտ է երազում:

Մենք ինչպե՞ս ենք ուզում հավատալ կոլեկտիվ Արցախ վերադառնալու պոռոտախոսների հայտարարություններին, երբ նրանք դրսում լավ գործ ունեն կամ դեսպանատան հերթի մեջ են, որ փախստականի կարգավիճակով հեռանան Հայաստանից ու լավ գործ գտնեն:

Ինչո՞ւ ենք մենք այսքան անբարո՝ խմում ենք Հայոց բանակի կենացը, բայց մեր երեխաներին փախցնում Հայոց բանակից:

Թաթուլ Հակոբյան

25 հունվարի, 2024թ