1988 – 1990 թթ – իրավամբ համաժողովրդական շարժում,
1991- 1994 թթ – իրավամբ հաղթանակ, հայ զինվորը կանգնում է 42.000 քառակուսի կիլոմետր սահմաններին,
1997- 1998 թթ – ռազմապետական հեղաշրջում և քաղաքական հանցագործություն՝ Արցախի փրկության անվան տակ իշխանության զավթում՝ հանուն հարստության, հարստահարման, պետության զավթման,
1998 – 2008 թթ- Արցախը Հայ դատի ճանապարհին,
2008 – 2018 թթ- Արցախը Հայ դատի ճանապարհին, բայց կարգավորման վախվորած փորձեր՝ Կարս-Կարս, Շուշի-Շուշի ողբի մոտիվներով,
2018 – 2020 թթ – Արցախը Հայաստան է ու վերջ արկածախնդրություն՝ Հայ դատից անդին,
2020 – 2023 թթ- աղետ, խայտառակ պարտություն, ստորացում մինչև վերջ, այն է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ,
2023-ից – լոբբինգի, անբարոյականության ժամանակահատվածի սկիզբ՝ չկա Արցախը, իր հողի վրա չկա հայ մարդը, բայց սկսվում է անպատասխանատու հայրենասիրության, հանուն Արցախի իրավունքների փողի պոկելու, Հայ դատի ինդուստրայի ժամանակահատվածը, որ կարող է ձգվել 100 տարի, ինչպես Արևմտահայ կյանքի ու Կարսի աղետից հետո:
Թաթուլ Հակոբյան












