«Օրենք Հայաստանի Հանրապետությունում սահմանված տոների մասին»․ 17 հունվար, 1919թ

5683

«Օրենք Հայաստանի Հանրապետությունում սահմանված տոների մասին»

17 հունվարի, 1919թ․

Ա․ Սահմանվում են հետևյալ օրենքները․

Ընդհանուր պետական տոներ՝

Նոր տարվա, Ծննդյան և Մկրտության, Մեռելոցի, Տեառընդառաջի, Վարդանանց և Բարեկենդանի շաբաթ, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Զատկի երկուշաբթի և երեքշաբթի, Համբարձման, Թարգմանչաց և բոլոր կիրակի օրերը։

Ռուսների համար, բացի վերոհիշյալ ընդհանուր տոներից՝ Ավետումն Աստվածածնի, Վերափոխման, Խաչվերացի, Ծննդյան ու նրան հաջորդ օրը, Նիկողայոս հրաշագործի (9 մայիսի), Պողոսի և Պետրոսի և Հովհաննես Մկրտչի գլխատման օրերը։

Մահմեդականների համար՝ Իմամ Հուսեյնի մահվան, նրա քառասուներորդ օրը, Մահմեդի մահվան, նրա ծննդյան, Ալիի ծննդյան, Մահամմեդի մարգարեական կոչումը հայտնելու, 12 իմամի ծննդյան, Ալիի վիրավորվելու և մահվան, Աստծուց Մահամմեդի Ղուրանը ուղարկելու, Պարսից առաջին տոնի, Աբրահամի Իսրայելին զոհաբերելու, Մահամմեդի Ալիին խալիֆ նշանակելու և Նովրուզ Բայրամի երեք օրերը։

Բ․ Բոլոր հիմնարկությունները պետք է փակվեն, բանվորները և ծառայողները ազատ պիտի լինեն աշխատանքից, ամբողջ օրը ծննդյան, Ռուսական մեծ հեղափոխության (12 մարտի նոր տոմարով), Զատկի, Մայիսի 1-ի, օգոստոսի 1-ի (Հայաստանի Հանրապետության պառլամենտի բացման օրը), Երկու ճրագալույծների, պետական-հասարակական հիմնարկությունները պիտի փակվեն կեսօրվա ժամը 12-ին, իսկ ուտեստի խանութները ժամը 4-ին։

Ծանոթություն․ Մահմեդականները փակում են առևտրաարդյունաբերական հիմնարկությունները կիրակի օրերը ժամը 12-ին, իսկ ուրբաթ օրը՝ իրենց ցանկությամբ։

Կառավարության լրաբեր, 19 մարտի, 1919