Մինչև 1828 թվականը Երևանը, որպես խանության կենտրոն, Պարսկաստանի մաս էր կազմում: Չնայած որ Երևանն ու Արարատյան դաշտավայրը հարյուրամյակներ մաս կազմեցին շիական Պարսկաստանի, իսկ 1600-ական թվականների ընթացքում Շահ Աբբասը հայությանը (Կարսից մինչև Ջուղա՝ Նախիջևան) բռնի տեղահանել ու քշել էր Սպահանի կողմերը, հայությունը Արարատյան դաշտավայրում և Երևանում շարունակում էր կազմել ընդհանուր բնակչության մի ստվար հատվածը: Բնակչության մյուս հատվածը կազմում էին մահմեդականները՝ պարսիկներ, քրդեր, թուրքեր, թաթարներ:
Երբ 1828-ին ռուսները գրավեցին ողջ Անդրկովկասը՝ Երևանի և Նախիջևանի նախկին պարսակական խանությունները նույնպես, նրանք Անդրկովկասը բաժանեցին երեք հիմնական նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական: Նախկին Երևանի և Նախիջևանի խանության տարածքների վրա, որը կազմում էր ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր, Նիկոլայ Առաջին ցարը (Ռոմանով) ձևավորվեց Հայկական մարզը (Армянская область):
Համաձայն ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենի, ով 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել «Камеральное описание Армянской области» աշխատությունը, խանական շրջանում Երևանն ունեցել է պարսկական 8 մզկիթ (շիա) և 6 եկեղեցի՝ հայ առաքելական: Հայկական մարզի ձևավորումից հետո Երևանում կառուցվել է ռուս ուղղափառ Կույս Մարիամ եկեղեցին:
Ահա 8 շիա պարսկական մզկիթները և 6 հայկական եկեղեցիները անուններով՝
- Աբբաս Միրզա
- Մոհամմադ Խան
- Զալի Խան
- Նովրուզ Ալի Բեգ
- Սարտիպ Խան
- Հոսեյն Ալի Խան (Գյոք Ջամի)
- Հաջի Իմամ Վերդի
- Հաջի Ջաֆֆար Բեգ (Հաջի Նասրոլլահ Բեգ)
—
- Սուրբ Գևորգ
- Սուրբ Պողոս և Պետրոս
- Սուրբ Սարգիս
- Սուրբ Հովհաննես
- Սուրբ Կաթողիկե
- Սուրբ Զորավար
Բոլոր մզկիթներին և եկեղեցիներին կից գործել են դպրոցներ:
Նկարում՝ Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցին, որի տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնը












