Գյումրի/Կումայրի/Լենինական/Ալեքսանդրապոլ քաղաքի բնակչությունը 1831-1931 թթ. և խորհրդային շրջանում

10477

Գյումրի/Կումայրի/Լենինական/Ալեքսանդրապոլը 1831-1931 թվականների ընթացքում եղել է Հայաստանի, ավելի ճիշտ՝ Ախուրյանից և Արաքսից ձախ ընկնող Հայաստանի, ամենամեծ կամ մեծությամբ երկրորդ քաղաքը:

Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Մինչև 1840 թվականը բնակավայրը կրել է Կումայրի/Գյումրի անունը, 1840-ից մինչև 1924-ը՝ Ալեքսանդրապոլ, 1924-ից մինչև 1990-ը՝ Լենինական, 1990-ից մինչև 1992-ը՝ Կումայրի, 1992-ից հետո՝ Գյումրի:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է քաղաքի բնակչության թվաքանակը և որոշ դեպքերում՝ ազգային կազմը, ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922 և 1931 թվականների:

1873-ից մինչև 1922 թվականը Ալեքսանդրապոլը եղել է Հայաստանի ամենամեծ բնակավայրը: Ավելին, եթե նշյալ ժամանակահատվածում Երևանի բնակչության զգալի տոկոսը կազմել են մուսուլմանները, ապա Գյումրիում բնակչության ճնշող մեծամասնությունը կազմել են հայ լուսավորչականներն ու կաթոլիկները:

Ահա Գյումրի/Ալեքսանդրապոլ/Լենինականի բնակչությունը ըստ մարդահամարների տվյալների.

1831 թվական – 3.444 հոգի, որից հայ՝ 3.194, իսլամ՝ 250

1873 թվական – 19.976 հոգի, որից 19.129՝ հայ, 604՝ թաթար, 243՝ այլ

1886 թվական – 24. 230 հոգի, որից 22.921՝ հայ, 881՝ թաթար, 428՝ այլ

1897 թվական30.616 հոգի, որից 21.763՝ հայ լուսավորչական և հայ կաթոլիկ, 5.408՝ ուղղափառ, այդ թվում՝ ռուս, ուկրաինացի, 2.182՝ այլ, 1.263՝ իսլամ

1908 թվական – 32.901 հոգի

1914 թվական – 51.316 հոգի

1916 թվական – 51.874 հոգի

1919 թվական – 51.000 հոգի

1922 թվական – 44.656 հոգի, որից 43.658՝ հայ, 951՝ այլ, 47՝ թուրքո-թաթար

1926 թվական – 42.313 հոգի, որից 37.520՝ հայ, 1.883՝ ուկրաինացի, 1.746՝ ռուս, 610՝ լեհ, 126՝ հրեա, 109՝ հույն, 54՝ թուրք, 44՝ վրացի, 39՝ եզդի, 182՝ այլ

1931 թվական53.075 հոգի,  որից 50.483՝ հայ, 2.063՝ ռուս, 116՝ թուրքական խումբ, 77՝ հույն, 46՝ քուրդ/եզդի, 8՝ ասորի, 282՝ այլ

Այս մարդահամարի տվյալներից ամենից հավաստին 1897-ի Համառուսական և 1926-ի ԽՍՀՄ առաջին մարդահամարի թվերն են:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Լենինականի բնակչությունը եղել է.

1926 թվական – 42.313 հոգի, որից 37.520՝ հայ, 1.883՝ ուկրաինացի, 1.746՝ ռուս, 610՝ լեհ, 126՝ հրեա, 109՝ հույն, 54՝ թուրք, 44՝ վրացի, 39՝ եզդի, 182՝ այլ,

1939 թվական – 67 700 հոգի,

1959 թվական – 108 400 հոգի,

1970 թվական – 164 966 հոգի,

1979 թվական – 207 000 հոգի,

1988 թվական – մոտ 238 000 հոգի, Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի նախօրեին,

1989 թվական – 122 587 հոգի:

2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Գյումրիի մշտական բնակչությունը  եղել է 150,917, առկա բնակչությունը՝ 140,318 հոգի:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Գյումրիի մշտական բնակչությունը  եղել է 121,976, առկա բնակչությունը՝ 114,420 հոգի:

Ոչ պաշտոնական տվյալներով, այսօր՝ 2019 թվականին, Գյումրիի առկա բնակչությունը 100 հազարից պակաս է:

Թաթուլ Հակոբյան