ԱՆԻ կենտրոնը իր հրատարակած 22 հատորներով համալրել է Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանը

1629

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը իր հայագիտական հրատարակություններով շարունակում է համալրել Հայաստանի կարևոր հաստատությունների գրադարանները:

2023 թվականի նոյեմբերի 29-ին ԱՆԻ-ն 22 հատոր է փոխանցել Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանին:

ԱՆԻ կենտրոնի հատորները կարելի է գտնել Հայաստանի բոլոր մարզային և քաղաքային, որոշ գյուղական, ինչպես նաև համալսարանների, գիտական հաստատությունների և կենտրոնների, հասարակական կազմակերպությունների գրադարաններում, ընդահնուր առմամբ՝ ավելի քան 100 գրադարաններ:

ԱՆԻ-ի հատորները վաճառվում են Երևանի հետևյալ գրատներում՝ Բուկինիստ, Նոյյան Տապան, Զանգակ և Էպիգրաֆ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

29 նոյեմբերի, 2023թ