«Դովեղ» ՖԱ-ն Նոյեմբերյանում հաստատված Արցախի երեխաներին հրավիրում է պարապմունքների և տրամադրում սոցիալական աջակցության փաթեթ

2365

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը Նոյեմբերյան համայնքի գյուղերում հաստատված Արցախի երեխաներին հրավիրում է պարապմունքների քաղաքային մարզադաշտում և Բագրատաշենի արհեստական ծածկով խաղադաշտում:

Նոյեմբերյան համայնքի 10-ից ավելի գյուղերում հաստատվել են Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի ընտանիքներ:

Ինչպես մեր ակումբ հաճախող մյուս սաները, այնպես էլ արցախցի տեղահանված երեխաները մինչև Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտ և Բագրատաշենի արհեստական դաշտ պարապմունքների համար կհասնեն ակումբի տրամադրած միկրոավտոբուսով՝ անվճար:

Բացի այդ, «Դովեղ» ֆուտբոլային ակումբ հաճախող արցախցի բոլոր երեխաները ամեն ամիս կստանան սոցիալական աջակցություն: Այդ փաթեթը կներառի առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ և սնունդ:

Մեր ակումբ կարող են դիմել 2012-2014 թվականների ծնված արցախցի երեխաները:

Ցանկացողները կարող են կապվել մեր ակումբի մարզիչների հետ.

Գևորգ Մանուկյան – 077 03 49 59

Արթուր Մարանդյան – 091 30 87 49

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ

31 հոկտեմբերի, 2023թ