Սարգիս Գալստյանի պատմությունը. Թաթուլ Հակոբյանը ճիշտ է

2141

Սարգիս Գալստյանի պատմությունը՝ ֆեյսբուքի ստատուսներով

17:48, հոկտեմբերի 3, Թաթուլ Հակոբյան

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ

Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:

Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Առայժմ այսքանը:

Ağdam Tv

3 October, 22:39

Yayılan məlumata görə Azərbaycan, erməni əsilli Azərbaycan vətəndaşı olan David Qalstyanı Xankəndi bələdiyyəsində vəzifəyə təyin edib. Ermənilər onun hansı səbəbdən buna razı olduğunu anlamaqda çətinlik çəkir. O, əvvəllər özünü buraxmış rejimin təhsil sahəsində bir vəzifədə işləyib.

According to the spread information, Azerbaijan appointed David Galstya, an Armenian-born Azerbaijani citizen, to a position in Khankandi municipality. Armenians have a hard time understanding why he agrees to this. He previously worked in a position in the education sector of the regime that had left himself.

22:51, հոկտեմբերի 3, Թաթուլ Հակոբյան

Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանի կողմից նշանակվածը

Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:

Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:

Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:

Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էֆենդի:

23:43, հոկտեմբերի 3, Թաթուլ Հակոբյան

Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պարետ նշանակված Սարգիս Գալստյանը՝ մասնագիտությամբ՝ արևելագետ, ԵՊՀ շրջանավարտ, Շուշիի հյուրանոցում տնօրեն աշխատել, ապա միջին կարգի պաշտոններ զբաղեցրել Արցախի կառավարությունում, բարեկամություն արել Արցախի նախագահի հետ:

09:33, հոկտեմբերի 4, Թաթուլ Հակոբյան

Սարգիս Գալստյանի մասին՝ նոր մանրամասներ

Սարգիս Գալստյանը ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է սկսում անել, երբ Բակո Սահակյանը դառնում է Արցախի ԱԱԾ տնօրեն (2001-2007):

Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաև Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:

Երբ 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:

Սարգիս Գալստյանի քրոջ որդին՝ Վահե Հարությունյանը, Ստեփանակերտից լրագրող էր աշխատում Երևանի թերթերից մեկի համար՝ հիմնականում վարկաբեկելով Արցախցի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին նվիրումով և կոռուպցիայի մեջ չէին թաթախված՝ ի բացառություն բազմաթիվ այլ պաշտոնյաների:

Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, Շուշի պլազա հյուրանոցի տնօրեն:

Սարգիս Գալստյանը Արցախում սորոսականության հնարած թեման գեներացնողներից էր:

10:07, հոկտեմբերի 4, Թաթուլ Հակոբյան

Սա Սարգիս Գալստյանի ֆեյսբուքի էջն է:

Հանդես է գալի Սարար Շուշի կեղծ անունով, իբր բնակվում է Սանկտ Պետերբուրգում:

Նա Ստեփանակերտից զանգում է իր բարեկամներին և հորդորում վերադառնալ Ստեփանակերտ, ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու:

հոկտեմբերի 16, Թաթուլ Հակոբյան

Քանի որ ճանապարհին էի՝ ղեկին, դրա համար եմ ուշ արձագանքում

Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս նյութը լայնորեն տարածվեց հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում:

Միանգամից ասեմ, որ ԱՅՈ, ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իմ մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում: Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողմտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից:

2001թ ես Բաբկեն Արարքցյանի մասին մի լուր եմ տվել, որ տարիներ անց, պարզվել է, սխալ է: Մոտ հինգ տարի անց ես պարոն Արարքցյանից հրապարակավ, օրաթերթում, ներողամտություն եմ հայցել:

Լրագրողական 30 տարիներին բազմաթիվ գաղտնի, խորհրդապահական լուրեր և փաստաթղթեր եմ հրապարակել: Այո, եղել են դեպքեր, որ լրատվությանը մասամբ է համապատասխանել իրականությանը: Բայց սա լրագրության անքակտելի մասն է: Նյու Յորք թայմսը ամեն օր իր երկրորդ էջում ՈՒՂՂՈՒՄՆԵՐ բաժին ունի, որտեղ տալիս է ճշգրտումներ, հերքումներ:

Հիմա այս դեպքի հետ կապված, կրկնեմ:

Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:

Այս լուրը տալիս, ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղդամ ԹԻՎԻ-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:

Հնարավոր է՞ ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:

Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:

Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:

Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:

Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել և, ըստ նրա բերեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:

Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել:

Առայժմ այսքանը:

Հարգանքներով և բարեկամաբար՝ Թ. Հ.

16 հոկտեմբեր, 2023թ, Երևան

16 հոկտեմբեր, Դանիել Իոաննիսյան

Թաթուլ Հակոբյանը ճիշտ է

Օրերս Վարշավայում մի ադրբեջանցի դիվանագետ մոտեցավ, խոսակցության բռնվեց, Արցախի «ռեինտեգրացիայից» սկսեց պատմել ու իմ հակափաստարկներին ի պատասխան բառացի ասաց, որ «Ղարաբաղում կարևոր մի պաշտոնի հայի են նշանակել, որին Հայաստանում սկսեցին դավաճան անվանել»։

Իմ ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը Սարգիս Գալստյանի մասին է, Ադրբեջանցի դիվանագետը պատասխանեց «մենք իր անունը չէինք ուզում հրապարակեինք, Թաթուլ Հակոբյանը հրապարակեց»։

Թաթուլ Հակոբյանի հրապարակածը ճիշտ է, Սարգիս Գալստյանը միգուցե և պարետ չի, բայց հաստատ Բաքվի կողմից նշանակված է ինչ-որ պաշտոնի։

Լուսանկարում՝ Սարգիս Գալստյանը

Լուսնկարը՝ Աղդամ ԹՎ