Ի կատարումն ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, զինտեխնիկայի, հրաձգային զենքի և ռազմամթերքի հաշվարկը, ըստ Ազատության, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում գերատեսչությունը թվարկում է հանձնված զենք-զինամթերքը և զինտեխնիկան․
– 92 միավոր զրահատեխնիկա;
– 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա;
– 124 միավոր ՀՕՊ միջոցներ;
– 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ;
– 1 միավոր անօդաչու թռչող սարք;
– ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ;
– 66,1 միլիոն ռազմամթերք։













