Արթիկ քաղաքի բնակչությունը 1831-1931 թվականներին. Շիրակի մարզ

3224

Արթիկ քաղաքը համանուն շրջանի կենտրոնն է: Գտնվում է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին՝ գրեթե 1800 մետր բարձրության վրա, մարզկենտրոն Գյումրիից 20 կմ, մայրաքաղաք Երևանից 105 կմ հեռավորության վրա:

1831 թվականին Արթիկի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Արթիկը 647 բնակչությամբ: Մեծությամբ երկրորդը եղել է Հոռոմ գյուղը՝ 459 հոգի:

Հայկական ԽՍՀ-ի Արթիկի շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին: Հետագայում Արթիկի և Ախուրյանի շրջանի որոշ գյուղերի հաշվին ձևավորվել է Անիի շրջանը:

Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանի վարչական կենտրոնը Արթիկ քաղաքն էր։ Շրջանն ուներ 1 քաղաք (Արթիկ), 1 քաղաքատիպ (Պեմզաշեն), 1 քաղաքային, 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։

Ներկայացնում ենք Արթիկի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության:

1831 թ – 647 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թ – 2.359 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թ – 2.858 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թ – 2.950 հոգի, որից 2.948-ը՝ հայ, 1-ը՝ պրավոսլավ, 1-ը՝ այլ (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար)

1908 թ – 1382 հոգի,

1914 թ – 3.501 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թ – 3.537 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թ – 2.842 հոգի,

1919 թ. – 3.856 հոգի,

1922 թ – 2.813 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թ – 3.168 հոգի, բոլորը՝ հայ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 3.928 հոգի, որից 3.878-ը՝ հայ, 50-ը՝ ռուս:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակը

Կարդալ և դիտել նաև՝

Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին