Նազարովսկայա, ապա Քրիստափորի փողոցը 20-րդ դարասկզբին, այժմ՝ Ամիրյան

1282

Երևանի Ամիրյան փողոցը ցարական շրջանում կրել է Նազարովսկայա անունը:

Հայաստանի Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1918-1921 թթ այն դարձել է Քրիստափորի փողոց՝ ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի անունով:

Խորհրդային շրջանում վերանվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի:

1990-ական թթ փողոցը մի քանի տարի կոչվել է Հայոց Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է Ամիրյան անունը:

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից