Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին. 10 սեպտեմբեր, 2023

1525

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին:

Ուղերձում ասված է.
«Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ 

Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին:

Ռոբերտ Քոչարյան 

10.09.2023»: