Փանիկը Հայաստանի ամենախոշոր կաթոլիկ գյուղերից է:
Գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում՝ Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում՝ Գեղաձոր գետի արգավանդ դաշտում, ծովի մակարդակից 1687 մետր բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Քավթառլու անունը:
Փանիկ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 176 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 665 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 968 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1.235 հոգի, բոլորը՝ հայ,
1908 թվական – 1.497 հոգի,
1914 թվական – 1.690 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 1.647 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 1.520 հոգի,
1919 թվական – 2.130 հոգի,
1922 թվական – 1.603 հոգի, որից 1.600-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ թրքո-թաթար,
1926 թվական – 1.685 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1.634 հոգի, որից 1631-ը՝ հայ, 3-ը՝ այլք, բայց ոչ թուրքական խումբ:
Լուսանկարում՝ Փանիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին













