Ըստ 1917 թվականի Кавказский календарь-ի, 1916 թվականին Անդրկովկասի 6.973.800 բնակիչները բաժանվում էին հետևյալ ազգային-կրոնական խմբերի.
հայ առաքելական – 1.722.500 հոգի,
վրաց ուղղափառ – 1.641.000 հոգի,
շիա մահմեդական – 1.485.200 հոգի,
սուննի մահմեդական – 817.200 հոգի,
ռուս ուղղափառ – 352.600 հոգի,
այլ քրիստոնյաներ – 198.600 հոգի,
վրացի մահմեդական – 139.300 հոգի,
լեռնական մահմեդական – 117.000 հոգի,
ռուս աղանդավորական – 99.500 հոգի,
քուրդ մահմեդական – 97.100 հոգի,
հրեա – 65.900 հոգի,
հայ կաթոլիկ/բողոքական – 56.900 հոգի,
եվրոպացի – 50.200 հոգի,
լեռնական այլ հավատներ – 46.900 հոգի,
եզդի – 40.400 հոգի,
գնչու – 40.200 հոգի,
հայ ուղղափառ – 2.200 հոգի:
Լուսանկարում՝ Թիֆլիսի Գոլովինսկայա, այսօր՝ Ռուսթավելի պողոտան 1920թ.












